Պորոշենկոն ընդդեմ Տիմոշենկոյի

09:50   11 Փետրվար 2019    316

Ուկրաինայի «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել այդ երկրի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին գործադրելով իր ազդեցությունը, Ռադայի պատգամավոր Յուրի Տիմոշենկոյին, ով Յուլյա Տիմոշենկոյի ազգանվանակիցն է, հանել առաջիկա մարտի վերջին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների շարքից։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով օտար ԶԼՄ-ներին, Տիմոշենկոն հայտարարել է, որ երկրորդ Տիմոշենկոն առաջադրվել է Պետրո Պորոշենկոյի հանձնարարությամբ, որպեսզի հնարավոր լինի ազգանունների նմանությունը օգտագործելով հարվածել իր ձայներին։

Յուլյա Տիմոշենկոն Պորոշենկոյի այդ քայլը համարել է անազնիվ խորամանկություն եւ հորդորել քաղաքական պայքարի մեջ լինել ազնիվ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Տիմոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները