Ցանցում ծաղրել են առանց արեւայրուքի եւ «ճաղատ» Թրամփի լուսանկարը

10:02   11 Փետրվար 2019    244

Ցանցի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տեղադրելով այնպիսի լուսանկար, որում նա պատկերված է առանց մազերի եւ մաշկի «բնական» գույնով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Թրամփի խմբագրված լուսանկարը ավելի վաղ հրապարակել էր Թվիթերի օգտատերը՝ Stone Cold մականվամբ։ Ամերիկայի նախագահը ներկայացված է «բնական» տեսքով», ինչպես կարծում է օգտատերը. առանց «դնովի» մազերի ու արեւայրուքի։

«Ճիշտ է՝ գեղեցիկ չէ, բայց գոնե այլեւս նման չէ հեռուստավիկտորինա վարողի»,- նշել է @ReginaRed4 օգտատերը։ «Չգիտես ինչու աջ կողմի տղան ավելի հուսալի է թվում։ Տարօրինակ չէ՞»,- հարց է տվել @MuellerSheWrote օգտատերը։

«Ոնց որ խորհրդային գլխավոր քարտուղար լինի»,- նկատել է @AgainstDenial օգտատերը։ «Նման է բրնձով պուդինգի»,- նշել է @froaesthetic-ը։ Ընդ որում՝ շատերը «բնական» Թրամփին համեմատել են ֆիլմերի չարագործների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները