Թրամփի եւ Սի Ցզինպինի նոր հանդիպումը տեղի կունենա մարտին Ֆլորիդայում

10:31   11 Փետրվար 2019    330

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահի Մար-ա-Լագո նստավայրում (Ֆլորիդա), տեղեկացնում է Axios պորտալը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պարբերականի զրուցակիցների տեղեկատվությամբ՝ Թրամփի խորհրդականները ոչ պաշտոնապես քննարկում են Մար-ա-Լագոն որպես գագաթաժողովի հանդիպավայր, որի արդյունքը կարող է դառնալ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի ավարտը։

Հանդիպումը կարող է նշանակվել մարտին։ Բայց, ինչպես հաստատում է եւս մեկ աղբյուր, դիտարկվում են նաեւ այլ տարբերակներ, այդ թվում Պեկինը։ Հարցի մասին վերջնական որոշումն առայժմ ընդունված չէ։

Նոյեմբերի վերջին Թրամփը մինչեւ մարտի 1-ը հետաձգեց ամերիկյան մաքսատուրքերի բարձրացումը չինական ապրանքների համար՝ նշելով, որ իրեն կհաջողվի խուսափել խնդիրներից Չինաստանի հետ առեւտրային համաձայնագրի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում։ Մի շարք բանակցություններից հետո Թրամփը հայտարարեց Սի Ցզինպինի հետ պատրաստվող հանդիպման մասին, որի ժամանակ պետք է համաձայնեցվեն համաձայնագրի վերջնական դրույթները։ Սակայն հինգշաբթի օրը CNBC հեռուստաալիքը տեղեկացրեց, այդ հանդիպումը հազիվ թե կայանա մարտի 1-ից շուտ։

Ավելի ուշ Թրամփն ասել էր, որ հանդիպման օրը որոշված չէ, իսկ նրա տնտեսության գծով խորհրդական Լարի Քուդլոուն տեղեկացրել էր, որ պետությունների ղեկավարները կհանդիպեն, բայց «հեռավոր ապագայում»։ Չինական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Չինաստանի եւ ԱՄՆ ղեկավարները կարող են հանդիպել փետրվարի 27-28-ին Վիետնամում՝ առեւտրային հարցեր քննարկելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Սի-Ցզինպին  


Վերնագիրի այլ պիտակները