Զեմանը Թրամփի հետ հնարավոր հանդիպումը «ռուսական երկու գործակալների» գագաթնաժողով Է անվանել

10:53   11 Փետրվար 2019    244

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը փետրվարի 10-ին հայտարարել Է, որ իր հանդիպումն ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ քիչ հավանական Է, քանի որ իրենց երկուսին Էլ մեղադրում են, թե իրենք «ռուսական գործակալներ» են:

Պրաժսկի հրադի մամուլի ծառայությունը 2016 թվականի դեկտեմբերին հայտնել Էր, որ Թրափը զանգահարել Է Զեմանին, շնորհակալություն հայտնել աջակցության համար, որն իրեն Եվրոպայի միակ ղեկավարի կողմից ցույց Էր տրվել տակավին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին, եւ Չեխիայի ղեկավարին հրավիրել Է Սպիտակ տուն: Սակայն այդ հանդիպումն առայժմ այդպես Էլ չի կայացել:

«(Չեխիայում) Միացյալ Նահանգների դեսպան (Սթիվեն) Քինգը վերջերս ուսանողների առջեւ ունեցած ելույթում հայտարարել Է, թե այդ հանդիպումը քիչ Է հավանական Է այն պատճառով, որ Թրամփը մեղադրվում Է, որ ռուսական գործակալ Է, դե, իսկ ես նույնպես մեղադրվում եմ, թե ռուսական գործակալ եմ: Իսկ եթե հանդիպեն երկու ռուսական գործակալներ, դա արդեն լուրջ բան կլիներ»,- ասել Է Զեմանը Պրահայի Frekvence 1 ռադիոկայանի եթերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զեման   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները