Բելառուսի դպրոցներից մեկում դեռահասը սպանել է ուսուցչին և աշակերտներից մեկին

11:53   11 Փետրվար 2019    226

Բելառուսական Ստոլբցի քաղաքի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է ուսուցչի և 3 աշակերտի վրա, ուսուցիչն ու աշակերտներից մեկը մահացել են, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Բելառուսի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

Վիրավոր աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2003 թվականին ծնված կասկածյալը փախուստի է դիմել դեպքի վայրից: Այս առնչությամբ Մինսկի մարզի 6 շրջանում «Սիրենա» հատուկ գործողություն է անցկացվել: Դեռահասը ձերբակալվել է: Նրա արարքի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները