Պեկինում մեկնարկել Է Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրական բանակցությունների նոր փուլը

12:00   11 Փետրվար 2019    488

ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Գերիշը փետրվարի 11-ին Չինաստանի հետ բանակցությունների հերթական փուլն Է սկսել առեւտրական տարաձայնությունների կարգավորման շուրջ:

Այդ մասին, Չինաստանի մայրաքաղաքից հայտնել են զանգվածային լրատվամիջոցները:

Այն մասին, որ բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում Է Գերիշը, հայտնել Է Սպիտակ տունը: Բանակցությունների առաջին մասը տեղի կունենա փորձագիտական մակարդակով, փետրվարի 14-ին բանակցային գործընթացին, ինչպես սպասվում Է, ամերիկյան կողմից կմիանան առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: Չինական կողմից բանակցությունների վճռորոշ փուլին կմասնակցեն ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն եւ Չինաստանի ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկի) նախագահ Ի Գանը:

Հունվարի 30-31-ին բանակցությունների վաշինգտոնյան փուլն ավարտվել Է առանց համաձայնագրի ձեռքբերման: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ երկուստեք ձեռնտու համաձայնագրի ձեռքբերման համար որպես վերջնաժամկետ Է սահմանել մարտի 1-ը:

Հակառակ դեպքում ԱՄՆ-ը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների սակագները 10 տոկոսից կբարձրացնի մինչեւ 25 տոկոս: Միեւնույն ժամանակ Վաշինգտոնում Լյու Հեյի հետ հունվարյան հանդիպման արդյունքներով՝ Թրամփը հայտարարել Է, որ գործարքը պետք Է կնքվի իր եւ անձամբ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջեւ:

Այդ հանդիպումը, ինչպես փետրվարի 11-ին հայտնել Է Axios-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, կարող Է կայանալ արդեն մարտի կեսերին Պալմ-Բիչ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Թրամփի Մար-ա-Լագո ակումբում: Նաեւ նշվում Է, որ հանդիպման անցկացման վերջնական վայրն առայժմ որոշված չԷ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին   Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները