Ճապոնիայում ներկայացրել են նոր արագընթաց գնացքի նախատիպը

13:06   11 Փետրվար 2019    235

JR East ընկերությունը ներկայացրել է ALFA-X նոր արագընթաց գնացքի նախատիպը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոր մոդելը կարող է զարգացնել մինչեւ 360 կմ/ժ արագություն: Գնացքը կունենա 10 վագոն: Մոդելի կարեւորագույն նորամուծություններից մեկը «քթի» երկարությունն է՝ 22մ:

Այդպիսի կառուցվածքը կապահովի անհրաժեշտ առավելագույն արագությունը, ուղեւորների սրահում լռությունը, ինչպես նաեւ կնվազեցնի թունելներում գնացքի ճնշումը: Նշվում է, որ մշակողները ծրագրում են փորձարկել գնացքի արագությունը մինչեւ 400 կմ/ժ:

Բացի այդ, նախագծողների առաջնահերթություններից վագոններում աղմուկի մակարդակը, ինչպես նաեւ թունելներով անցնելիս գնացքի ճնշումն իջեցնելն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները