ՌԴ-ում մտադիր են վերականգնել փողոցային առևտուրը

13:24   11 Փետրվար 2019    316

Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը մշակել է փողոցային առևտուրը վերականգնելու ծրագիր:

Այդ մասին «Российская газета»-ին ասել է նախարարի տեղակալ Վիկտոր Եվտուխովը: Նա պարզաբանել է, որ այսօր Ռուսաստանում հազար մարդուն բաժին ընկնող առևտրային տարածքները երկու անգամ ավելի քիչ են, քան եվրոպական երկրներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միաժամանակ, ըստ փոխնախարարի, շատ արտադրողներ ցանկանում են իրենց ապրանքը վաճառել մանրածախ առևտրի կետերում, քան խանութներում: Նրա խոսքով` վերջին 10 տարում Ռուսաստանում շուկաների թիվը 5-6 անգամ նվազել է:

Փոփոխությունների ընդունման դեպքում Ռուսաստանի ամբողջ տարածքում կարող է գործել առնվազն 50 հազար փոքր խանութ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները