Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ

12:30   11 Փետրվար 2019    340

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտությունները նորարարության և կայուն զարգացման նպատակների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են:

Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ ճնշող քաղաքականություններն ու միջավայրերը կարող են հետ պահել կանանց այս ոլորտներում կարիերա ստեղծելուց:

Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից:

Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները:

Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ:

Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապես՝ գյուղական վայրերում:

Եկեք համոզվենք, որ ամենուրեք յուրաքանչյուր աղջիկ հնարավորություն ունենա իրականացնելու իր երազանքները, հասնի իր ներուժի իրականացմանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները