Պերուում երիտասարդը սմարթֆոնով տարված լինելու պատճառով դիտահորն է ընկել. VIDEO

12:45   11 Փետրվար 2019    235

Պերուի Իկա քաղաքում երիտասարդը դիտահորն է ընկել սմարթֆոնի պատճառով:

Լուիս Ալբերտո Կրուսես Բերդեխոն այնքան է տարված եղել իր հեռախոսով, որ չի նկատել ո՛չ դիտահորի շուրջ դրված արգելապատնեշը, ո՛չ դեղին ժապավենները, գրում է peru21.pe-ն:

Դուրս գալ դիտահորից նրան միայնակ չի հաջողվել: Նա սկսել է բղավել, և անցորդները, լսելով երիտասարդի ձայնը, փրկարարների են կանչել:

Երիտասարդին դուրս են բերել դիտահորից ու տեղափոխել հիվանդանոց: Հաղորդվում է, որ նա թեթև վնասվածքներ է ստացել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները