NASA-ն հրապարակել Է Մարսի համայնապատկերը, որը նկարահանել Է Curiosity մարսագնացը

12:57   11 Փետրվար 2019    268

NASA-ն հրապարակել Է Մարսի համայնապատկերի տեսագրությունը, որը նկարահանել Է ամերիկյան Curiosity մարսագնացը:

Այդ մասին, հայտնել Է տիեզերական գործակալության պաշտոնական կայքը:

Նշվում Է, որ մարսագնացն իջել Է Վերա Ռուբինի կատարից, որը գտնվում Է Էլոիդ լեռան վրա՝ Մարսի Գեյլի խառնարանի կենտրոնական բարձրակետին՝ ավելի քան մեկ տարվա հետազոտություններից հետո: Հեռանալուց առաջ մարսագնացը նկարահանել Է Rock Hall գագաթնակետին դրա վերջին հորատման շրջանի 360-աստիճանանոց համայնապատկերը:

Տիեզերական գործակալությունը տեսանյութը մոնտաժել Է այն համայնապատկերի հիման վրա, որը մարսագնացը նկարահանել Է դեկտեմբերի 19-ին:

Curiosity-ն 2012 թվականին վայրԷջք Է կատարել Մարսի Գեյլի խառնարանի շրջանում, որտեղ լավ են երեւում մարսյան գրունտի խորքային շերտերը, որոնք բացահայտում են մոլորակի երկրաբանական պատմությունը:



Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները