JAXA-ն եւ Toyota-ն օդաչուավոր լուսնագնացի կոնցեպտ են ներկայացրել

16:32   12 Մարտ 2019    665

Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) եւ Toyota ավտոմոբիլային կոնցեռնը համատեղ օդաչուավոր լուսնագնաց են մշակում Լուսնի մակերեւույթի հետազոտման համար:

Մարտի 12-ին այս մասին ընկերությունները հայտարարել են Տոկիոյում ընթացող Տիեզերական հետազոտությունների միջազգային գիտաժողովում:

Գիտաժողովի մասնակիցներին են ներկայացրել ոչ մեծ CG- տեսահոլովակ, որտեղ ցուցադրել են համատեղ մշակվող օդաչուավոր լուսնագնացի կոնցեպտը:

Վեցանիվ փոխադրամիջոցը՝ կողերին տեղակայված արեւամարտկոցներով, կունենա 6 մ x 5,2 մ x 3,8 մ չափ, իսկ լուսնագնացի ներքին տարածքի մակերեսը կկազմի մոտավորապես 13 քառակուսի մետր՝ երկու նստելատեղով: Toyota ընկերության ներկայացուցչի խոսքով՝ լուսնագնացը կունենա կենսապահովման ամբողջական համակարգ:

Տիեզերագնացները կկարողանան փոխադրամիջոցի ներսում գտնվել եւ այն կառավարել առանց սկաֆանդրների օգտագործման: Նշվում Է, որ նոր սերնդի մարտկոցը, որը կտեղակայվի լուսնագնացում, դրան թույլ կտա Լուսնի մակերեւույթին հազար կիլոմետր հեռավորություն հաղթահարել՝ առանց լրալիցքավորման: Այդ մշակումն ավարտելու կոնկրետ ժամկետների մասին այս պահին չեն հայտնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները