ԵՄ-ն օֆշորային «սև ցուցակը» համալրել է 15 երկրով

09:22   13 Մարտ 2019    412

ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ թարմացրել են երկրների «սև ցուցակը», որոնք խախտում են հարկման միջազգային նորմերը, ինչի պատճառով նրանց նկատմամբ կկիրառվեն հատուկ առևտրային և ֆիսկալ ռեժիմներ։

Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։ Եվս 34 երկրներ գտնվում են ԵՄ «մոխրագույն ցուցակում» և ենթակա են ուժեղացված մոնիթորինգի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսպիսով՝ «սև ցուցակում» են հայտնվել Ամերիկյան Սամոան, Բարբադոսը, Գուամը, Մարշալյան կղզիները, Սամոան, Տրինիդադ և Տոբագոն, ԱՄԷ-ն, Ամերիկյան Վիրջինյան կղզիները, Արուբան, Բելիզը, Բերմուդյան կղզիները, Ֆիջին, Օմանը, Վանուատուն և Դոմինիկյան հանրապետությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Սև-ցուցակը  


Վերնագիրի այլ պիտակները