Բրիտանական խորհրդարանը կրկին մերժեց Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագիրը

10:08   13 Մարտ 2019    289

Բրիտանացի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը:

Քվեարկության ընթացքում, որը մարտի 12-ին կայացել Է Համայնքների պալատում, 391 պատգամավոր մերժեց համաձայնագրի նախագիծը, որը խորհրդարանի ստորին պալատ Էր մտցրել վարչապետ Թերեզա Մեյը, այն պաշտպանել Է 242 պատգամավոր:

Այսպիսով, Եվրամիության հետ պաշտոնական «ապահարզանի» ամսաթվից 17 օր առաջ Լոնդոնն ու Բրյուսելը չունեն Brexit-ի իրականացման հստակ պայմաններ:

Այս արդյունքն անակնկալ չդարձավ, քանի որ ավելի վաղ Մեյի գործարքը պաշտպանելուց հրաժարվել Էր ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարության ղեկավարի կուսակիցների մի մասը:

Քվեարկության արդյունքները դարձան Թերեզա Մեյի նոր պարտությունը, որի դիրքը Պահպանողական կուսակցությունում այնքան Է խարխլվել, որ թորիներից շատերն սկսել են բացահայտորեն խոսել, որ նրան հարկավոր կլինի մտածել պաշտոնաթողության մասին:

Մեյն ինքը ափսոսանք Է հայտնել Համայնքների պալատում կայացած քվեարկության արդյունքների առթիվ: Նրա ելույթը հեռարձակել Է բրիտանական հեռուստատեսությունը:
«Ես խորապես ափսոսում եմ այն որոշման համար, որը պալատն ընդունեց այս երեկո»,- ասել Է Մեյը:

Նա նշել Է, թե հավատում Է, որ Brexit-ի լավագույն տարբերակը կդառնա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալը՝ համաձայնագրի առկայությամբ, իսկ իր կողմից Բրյուսելի հետ համաձայնեցված գործարքը «լավագույնն Է եւ միակ հասանելին»:
Մեյը հավաստել Է, որ մարտի 13-ին Համայնքների պալատում քվեարկություն կանցկացվի այն հարցի շուրջ, թե բրիտանացի պատգամավորները պատրաստ են արդյոք ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնագրի:

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել Է, որ Մեյի կառավարությունը պետք Է ընդունի, որ իր գործարքն «ակնհայտորեն մեռած Է եւ չի վայելում Համայնքների պալատի աջակցությունը»: Նա նաեւ ընդգծել Է, որ պետք Է բացառել առանց Բրյուսելի հետ համաձայնագրի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները