ԱՄՆ-ը եւ Չինաստանը մոտենում են առեւտրային համաձայնագրի կնքմանը

13:26   13 Մարտ 2019    398

ԱՄՆ-ը եւ Չինաստանը մոտենում են այն համաձայնագրի կնքմանը, որը վերջ կդնի նրանց առեւտրային հակամարտությանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:

«Մենք հուսով ենք, որ առաջիկա շաբաթներին կունենանք համաձայնագիր»,- նշել է նա։ Նրա խոսքերով, դեռեւս կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ «Տվյալ պահին ես հաջողություն կանխատեսել չեմ կարող»,- հավելել է նա։

Լայթհայզերը նշել է, որ համաձայնագիրը պետք է ներառի հարկադիր դրույթ, որը ԱՄՆ-ին թույլ կտա վերականգնել չինական արտահանվող ապրանքների տուրքերը, եթե Չինաստանը խախտի համաձայնագրի կետերը։ Դա չինացի պաշտոնյաների համար հիմնական խոչընդոտն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները