Լոնդոնը կոշտ Brexit-ի դեպքում կվերացնի 87 տոկոս ապրանքների մաքսատուրքերը

14:18   13 Մարտ 2019    528

Չորեքշաբթի Բրիտանիան հայտարարել է կոշտ Brexit-ի դեպքում ապրանքների լայն տեսականու համար մաքսատուրքերի վերացման մասին, հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության կառավարության հայտարարությանը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ներկրվող բոլոր ապրանքների 87 տոկոսը չի հարկվելու:

«Եթե մենք առանց համաձայնության հեռանանք միությունից, ապա կվերացնենք ապրանքների մեծ մասի մաքսատուրքրեը, սակյան կպահպանենք այն ոլորտների արտադրանքների սակագները, որոնք առավել շատ են անդրադառնում Բրիտանիայի շահերին», -ասել է արտաքին առեւտրի փոխնախարար Ջորջ Հոլինգբերին: Դրանց թվում են գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակներ, ինչպիսիք են տավարի, ոչխարի, խոզի միսը եւ մի շարք կաթնամթերքներ, ինչպես նաեւ ավտոմեքենաների ներկրումը:

«Նման հավասարակշռված մոտեցումը կօգնի պահպանել թագավորությունում աշխատատեղերը, խուսաթել գնաճից, որոնք առաջին հերթին կանդրադառնան ամենաաղքատ տնտեսություններին», - հավելել է Հոլինգբերին:

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը նախատեսված է մարտի 29-ին, որից հետո ըստ ծրագրի, պետք է անցումային շրջան սկսվի, որը կտեւի մինչեւ 2020 թվականը:

Եթե Լոնդոնը եւ Բրյուսելը չկարողանան պայմանավորվել գործընթացի պայմանների մասին՝ հասնելով Բրիտանիայի խորհրդարանի կողմից Brexit-ի վերաբերյալ գործարքի հավանությանը,, ապա բացառված չէ առանց գործարքի Brexit-ի հավանականությունը:

Իրավիճակի զարգացման նման տարբերակը նախատեսում է ԵՄ մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում անդամակցության դադարեցում եւ մաքսատուրքերի սահմանում եվրոպական շուկայում վաճառվող բրիտանական ապրանքների համար:

Կարճաամկետ հեռանկարում առանց գործարքի Brexit-ը կարող է բարդացնել Բրիտանիայի եւ մայրացամաքի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը՝ հանգեցնել ապրանքների որոշակի կատեգորիաների դեֆիցիտին, խոչընդոտներ ստեղծել Բրիտանիայի եւ ԵՄ երկրների միջեւ առեւտրի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները