Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու շանսեր չունի. Բուրջանաձե

14:24   13 Մարտ 2019    379

«Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ երկրին վիճակված չէ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Եվրոպական և եվրատլանտյան կառույցներին անդամակցելու ձգտումը ամրագրված է Վրաստանի Սահմանադրության մեջ:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը խոստանում է, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, բայց միայն բոլոր չափանիշներին բավարարելուց հետո: Իսկ Ռուսաստանը նախազգուշացնում է Վրաստանի համար ՆԱՏՕ-ին անդամակցության անբարենպաստ հետևանքների մասին, քանի որ դա ուղղակի սպառնալիք է համարում իր անվտանգության համար: «Ներկայում վրացի քաղաքական գործիչների կողմից ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին խոսելը, լավագույն դեպքում, անհեռատեսություն է, իսկ վատագույն դեպքում՝ պարզապես վրացական շահերի անտեսում:

Որովհետեւ դա ի հեճուկս Ռուսաստանի խոսել է, թե Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, որովհետև մեզ, իրապես, ոչ ոք այնտեղ չի սպասում»,-հայտարարել է Բուրջանաձեն ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրում: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գինը չափազանց մեծ է: «Ինչ էլ որ ասեն ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, թե Վրաստանը երբևիցե կանդամակցի ՆԱՏՕ-ին, մենք ձեզ հետ միասին հիանալի հասկանում ենք, որ դա չի լինելու: Եթե լինի էլ, ապա միայն Վրաստանի տարածքային ամբողջականության գնով, իմ պետության միավորման հնարավորությունից հրաժարվելու գնով:

Ես դեմ եմ»,-ընդգծել է Բուրջանաձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները