ԱՄՆ-ը դադարեցնում է Boeing 737 MAX 8-ով չվերթները

09:05   14 Մարտ 2019    254

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է անհապաղ դադարեցնել Boeing 737 MAX 8-ով չվերթները՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ավելի վաղ Կանադան էր միացել այն երկրներին, որոնք Եթովպիայում 157 մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարից հետո փակել էին իրենց օդային տարածքը այդ մոդելի ինքնաթիռների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն, Օտավայում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, պարզաբանել է, որ արգելքը տարածվում է այդ ինքնաթիռների մեկնումի, ժամանումի եւ Կանադայի օդային տարածքով անցնելու վրա։

Հիշեցնենք, որ Կանադան սովորաբար սերտորեն համագործակցում է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչության հետ։ Գարնոն հայտարարել է, որ երբ Կանադան ԱՄՆ-ին տեղեկացրել է ինքնաթիռի արգելման մասին, Վաշինգտոնի կողմից որեւէ քաղաքական ճնշում չի եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Boeing-737  


Վերնագիրի այլ պիտակները