Չինաստանը պատրաստ է արհեստական ինտելեկտի զարգացման ոլորտում առաջ անցնել ԱՄՆ-ից

09:12   14 Մարտ 2019    208

Չինաստանը կարեւոր տեխնոլոգիաների ակադեմիական ակտիվ հետազոտությունների շնորհիվ պատրաստ է արհեստական ինտելեկտի զարգացման ոլորտում առաջ անցնել ԱՄՆ-ից։

Այս մասին ասվում է Ալենի ինստիտուտի զեկույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերլուծության համաձայն, Չինաստանը արհեստական ինտելեկտի մասին աշխատանքների հրատարակմամբ արդեն առաջ է անցել ԱՄՆ-ից, թեեւ դրանցից շատերը համարվել են «միջին» կամ «անորակ»։

Ստացված տվյալներն ընդգծում են Վաշինգտոնի եւ Սիլիկոնյան հարթավայրի մտահոգություններն այն մասին, որ Չինաստանը տեխնոլոգիաների կարեւոր ոլորտներում, ինչպիսին են ինքնավար տրանսպորտային միջոցները, վիրտուալ իրականությունը եւ հինգերորդ սերնդի անլար ցանցերը, առաջ է անցել ԱՄՆ-ից։

Ալենի ինստիտուտի հետազոտողներ Ֆիլդ Քեդին եւ Օրեն Էցիոնին ասում են, որ Չինաստանում արհեստական ինտելեկտի մեջ ներդրումները սկսվել են ավելի քան տասը տարի առաջ, այսինքն շատ ավելի վաղ, քան Պեկինը 2017թ․ կհայատարարեր, որ պատրաստվում է մինչեւ 2030թ․ այդ ոլորտում առաջատար լինել։

Նրանք հավելել են, որ միգրացիան խստացնող ամերիկյան միջոցառումները կարող են բարդացնել ԱՄՆ-ի խնդիրը։ «ԱՄՆ-ի վերջին գործողությունները, որոնք խոչընդոտում են արտասահմանցի ուսանողներ եւ գիտնականներ հավաքագրելուն եւ պահելուն, խորացնում են ԱԻ հետազոտություններում Չինաստանի գերազանցության միտումները»,- գրում են նրանք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները