Ռուսները պետք է մի ֆիլմ էլ նկարեին իմ մասին, սակայն Նիկոլաս Քեյջը հրաժարվել է. Սաակաշվիլի

09:18   14 Մարտ 2019    244

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «Гордон» պորտալին տված հարցազրույցում նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ են գրում իր մասին կամ ինչպես են իրեն ներկայացնում իր մասին նկարահանված ֆիլմերում:

«Իմ մասին արդեն մի քանի ֆիլմ կա, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ֆիլմ է նկարահանել իմ ու Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոյի մասին: Ամերիկացիները նկարահանում էին հոլիվուդյան բլոքբաստեր, որտեղ իմ դերում հանդես է եկել Էնդի Հարիսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսները պետք է մի ֆիլմ էլ նկարեին, որտեղ ինձ կմարմնավորեր Նիկոլաս Քեյջը, սակայն վերջին պահին նա հրաժարվել է, քանի որ նրանք ցանկանում էին ինձ որպես խելագար ներկայացնել», - ասել է Սաակաշվիլին:

Նա պնդել է, որ իր համար այդ ամենն իսկապես նշանակություն չունի:

«Ֆիլմերը շատ են, սակայն կարևոր չէ, թե ինչպես ինձ ցույց կտան դրանցում, կամ ինչ կգրեն իմ մասին: Դա իսկապես այդպես է: Ես անկեղծ եմ ասում: Ինձ համար կարևոր է այսօր տեսնել արդյունքներ», - նշել է Վրաստանի նախկին նախագահը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները