Թմրաբարոն Էլ Չապոն դատական հայց է ներկայացրել Մեքսիկայի նախկին նախագահի դեմ

09:22   14 Մարտ 2019    301

Փաստաբան Խոսե Լուիս Մեսան հայտնել է, որ Էլ Չապո մականվամբ թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի պաշտպանությունը երկրի նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նետոյի դեմ դատական հայց է ներկայացրել Մեքսիկայի գլխավոր դատախազին։

Նրա խոսքով՝ դա կապված է ընթացակարգային խախտումների հետ, որոնք նախորդել են Էլ Չապոյի՝ ԱՄՆ արտահանձնմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Լիլիպուտ Գուսմանը գործադիր իշխանության իրավասության ներքո չի գտնվել, նա գտնվել է շրջանային իշխանությունների և գերագույն դատարանի իրավասության ներքո, բայց նրանք տրորել են գերագույն դատարանը և մի շարք սխալներ թույլ տվել՝ ինչպես Պենյա Նետոյի, այնպես էլ ԱՄՆ-ի կառավարությունում»,-ասել է Մեսան։

Փաստաբանը նշել է, որ Գուսմանը Կալիֆոռնիա կամ Տեխաս պետք է տեղափոխվեր։ Մեսայի կարծիքով՝ նրա՝ Նյու Յորք տեղափոխվելը խախտել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև արտահանձնման համաձայնագիրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները