Թրամփն «անմեղսունակ» է անվանել «կեղծ ԶԼՄ-ներին»

09:27   14 Մարտ 2019    315

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովվել է հաղորդումներից այն մասին, որ երկրում իր ուղևորությունների ժամանակ իրեն իբր ուղեկցում է Մելանյա Թրամփի նմանակը։

Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Twitter-ի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կեղծ ԶԼՄ-ները Photoshop ծրագրի օգնությամբ փոխել են Մելանյայի լուսանկարը, իսկ հետո տարածել դավադրության տեսությունն այն մասին, որ Ալաբամայում և այլ վայրերում իմ կողքին նա չի եղել։ Ժամանակի ընթացքում նրանք ավելի ու ավելի անմեղսունակ են դառնում»,-նշել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Թրամփի հետ «կեղծ առաջին տիկինն» է ճամփորդել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները