Windows-ում լուրջ խոցելիություն են գտել

09:31   14 Մարտ 2019    298

«Կասպերսկու լաբորատորիան» Windows-ում հայտնաբերել է նախկինում անհայտ խոցելիություն, որի միջոցով հաքերները կարողացել են հասանելիություն ստանալ ցանցին կամ զոհի սարքին: Այս մասին նշված է ընկերության կայքում:

Խոցելիությունից օգտվելու համար կիբեռհանցագործները էքսփլոյթ են գրել՝ ուղղված Windows 8 եւ Windows 10 օպերացիոն համակարգերին: Խոցելիությունը հաքերներին թույլ է տվել ամբողջական հասանելիություն ստանալ հարձակման ենթարկված համակարգչին, ընդգծել են «Կասպերսկու լաբորատորիայից», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ենթադրաբար, այն օգտագործվել է կիբեռհանցագործների առնվազն երկու խմբի կողմից թիրախային հարձակումներ կատարելու համար, նշել են ընկերությունից:

Խոցելիության մասին տեղեկությունը փոխանցվել է Microsoft-ին, որից հետո այն իր օպերացիոն համակարգերի համար թարմացում է թողարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները