NASA-ն երկու գալակտիկաների բախման լուսանկար է հրապարակել

09:53   14 Մարտ 2019    280

NASA-ն հրապարակել է Հերկուլեսի համաստեղությունում երկու գալակտիկաների բախման լուսանկարը:

«Հաբլ» աստղադիտակը դրոշմել է NGC 6052 օբյեկտը, որը գտնվում է Երկրից շուրջ 230 լուսային տարի հեռավորության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

1784 թվականին այդ օբյեկտը հայտնաբերել է անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը: Սկզբնապես գիտնականը NGC 6052-ը նկարագրել էր որպես «անկանոն» ձեւի միասնական գալակտիկա, սակայն հետագայում հետազոտողները պարզել են, որ այն երկու «բախված» գալակտիկաներ են:

«Հարեւան» Անդրոմեդայի հետ բախում է սպասում նաեւ մեր Ծիր Կաթինի գալակտիկային: Գիտնականների գնահատումներով՝ դա տեղի կունենա մոտավորապես չորս միլիարդ տարի հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները