Թիմ Քուք. IT մասնագետի համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ

10:53   14 Մարտ 2019    217

Կոդինգը ապագայի հմտություն է, ասում է Apple-ի ղեկավարը։

Համալսարաններում չեն սովորեցնում այն, ինչ անհրաժեշտ է իրական աշխատանքի համար։

Թեեւ, ինչպես նշում են այլ փորձագետներ, դիպլոմով IT-ով աշխատանքի տեղավորվելն առայժմ ավելի հեշտ է։ Բայց որպեսզի քեզ պահեն, պետք է ինքդ սովորես, տեղեկացնում է HighTech-ը։

Թիմ Քուքը IT-ում կրթության դերի մասին խոսել է ԱՄՆ աշխատուժի երաշխավորող խորհրդի հետ հանդիպման ժամանակ։ Նրա գնահատականով՝ Apple-ի աշխատակիցների կեսը բարձրագույն կրթություն չունի, իսկ որպեսզի յուրացնես հմտություններից կարեւորագույնը՝ ծրագրավորումը, ինստիտուտում երկար տարիներ անցկացնելու կարիք չկա։

«Մենք ուսումնասիրում ենք քոլեջներում ստացած հմտություններն այն հմտությունների հետ, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են ապագայում... Կոդինգը մենք համարում ենք կարեւոր հմտություն։ Եվ հիմա հավատում ենք, որ Միացյալ Նահանգներում ամեն երեխա անպայման պետք է յուրացնի այն դպրոցում»,- ընդգծել է Քուքը։ Dice պարբերականը նշում է, որ Apple-ի ղեկավարը խոսել է ընկերության բոլոր աշխատողների մասին, ներառյալ նրանց, ովքեր աշխատում են մանրածախ վաճառքի կետերում։ Նրանց համար բարձրագույն կրթությունը հաստատ պարտադիր պահանջ չէ։

HackerRank-ի հետազոտությունը հաստատել է, որ այթի աշխատողների համար կրթության ամենատարածված մեթոդը ինստիտուտի եւ ինքնակրթության համադրումն է՝ 38 տոկոս։ Եվս 32 տոկոսն ասել է, որ լիովին հենվել է ինստիտուտի տված գիտելիքների վրա։ Բայց HackerRank-ը նշում է, որ նրանք չեն յուրացրել աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր լեզուներն ու ֆրեյմվորքերը։

DigitalOcean-ի հետազոտությունը հաստատում է, որ բութքամփների շրջանավարտներն իրենց ավելի վստահ են զգում գործնական խնդիրները լուծելիս, քան համալսարանների շրջանավարտները՝ 60 տոկոսը 36-ի դիմաց։

Իսկ Dice Salary Survey-ը հաստատել է ինքնուսուցման կարեւորությունը աշխատավարձի բարձրացման համար։ Միջինը IT պրոֆեսիոնալը ԱՄՆ-ում ստանում է 93244 դոլար, բայց լրացուցիչ հմտություն՝ Golang լեզու սովորելը աշխատավարձն ավելացնում է մինչեւ 133 000 դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները