Կալիֆոռնիայի նահանգապետը մահապատժի մորատորիում սահմանեց նահանգում

11:00   14 Մարտ 2019    323

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը մարտի 13-ին հրամանագիր Է ստորագրել իր նահանգում մահապատժի մորատորիում սահմանելու մասին, ասված Է քաղաքական գործչի կայքում հրապարակված փաստաթղթում:

Ինչպես ասված Է հրամանագրում, «մահապատժի մորատորիումը պետք Է սահմանվի այն բոլոր մարդկանց համար դատավճիռն ի կատար ածելը հետաձգելու ձեւով, որոնք մահապատժի են դատապարտված Կալիֆոռնիայում»:

Նաեւ հրամանագրում նշվում Է, որ «մահացու ներարկման կանոնակարգը Կալիֆոռնիայում պետք Է վերացվի», իսկ «Սան Քվենթին բանտում մահվան խուցը պետք Է իսկույնեւեթ փակվի»: Ինչպես ասված Է փաստաթղթում, հրամանագրի դրույթները պետք Է գործողության մեջ մտնեն անհապաղ:

Նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին քննադատել Էր Նյուսոմի որոշումը՝ հայտարարելով, թե Կալիֆոռնիայի նահանգապետը «քամահրում Է ընտրողների կարծիքը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա  


Վերնագիրի այլ պիտակները