ԱՄՆ-ի Սենատը բանաձեւ է ընդունել Եմենում Էր Ռիադին ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու մասին

11:14   14 Մարտ 2019    253

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն Է տվել այն բանաձեւին, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք Է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում պատերազմ Է մղում «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար կազմավորման դեմ:

Մարտի 13-ին քվեարկության հեռարձակումը վարել Է C-SPAN հեռուստաալիքը:

Բանաձեւը, որը Կոնգրեսի երկու պալատներում առաջարկել են անկախ սենատոր Բեռնի Սանդերսը (Վերմոնտի նահանգից), հանրապետական սենատոր Մայքլ Լին (Յուտայի նահանգից), դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին (Քոնեքթիքութի նահանգից) եւ մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ, պաշտպանել Է 54 սենատոր, 46-ը դեմ Է արտահայտվել: Բանաձեւն ընդունելու համար պահանջվում Էր ձայների պարզ մեծամասնությունը:

Բանաձեւն այժմ պետք Է վերադառնա Կոնգրեսի ստորին պալատ եւ այնտեղ դրան հավանություն տրվելու դեպքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 30 օր կունենա համապատասխան հրամանագիրն ստորագրելու համար: Ինչպես ավելի վաղ հայտնել Է The Hill թերթը, Սպիտակ տունը մտադիր Է վետո դնել բանաձեւի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները