Բրիտանացի պատգամավորները հրաժարվեցին կոշտ Brexit-ից

11:17   14 Մարտ 2019    262

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները դեմ են քվեարկել առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալուն:

Քվեարկության ընթացքը հեռարձակել է BBC News-ը:

Այդ տարբերակը մերժել է 321 պատգամավոր, 278 խորհրդարանական պաշտպանել է նախաձեռնությունը: Քվեարկությունն անցել է ազատ ձեւաչափով. կուսակցությունները հաձնարարականներ չէին տվել իրենց անդամներին, թե նախաձեռնություններից որի օգտին տան իրենց ձայնը:

Մարտի 14-ին կկայանա նոր քվեարկություն, որի արդյունքում որոշում կընդունվի ԵՄ-ից դուրս գալը հետաձգելու մասին: Ընդսմին, ինչպես ճշտել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, խոսքը կվերաբերի Brexit-ի ժամկետի միայն ոչ մեծ հետաձգմանը: Այդ տարբերակը հնարավոր կլինի սոսկ այն դեպքում, եթե մարտի ընթացքում հավանություն տրվի Եվրամիության հետ գործարքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները