ԱՄՆ դաշնային դատախազները քրեական հետաքննություն են իրականացնում Facebook-ի նկատմամբ

11:44   14 Մարտ 2019    282

ԱՄՆ դաշնային դատախազները քրեական հետաքննություն են իրականացնում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի` Facebook սոցիալական ցանցի նկատմամբ. հայտնում է The New York Times-ը:

Քրեական հետաքննությունը օգտատերերի տվյալների վաճառքի մասին գործարքների մեղադրանքին է վերաբերում, որոնք Facebook-ը կնքել է համաշխարհային տեխնոլոգիական հսկաների հետ։

Սոցիալական ցանցի հետ գործընկերության նման համաձայնությունը թույլ է տվել ավելի քան 150 ընկերության տեսնել օգտատերերի ընկերներին, նրանց հաղորդակցային տեղեկատվությունը և այլ տվյալներ, ընդ որում՝ երբեմն առանց այդ մարդկանց համաձայնության։ Այդպիսի ընկերություններից են Amazon.com Inc-ը, Apple Inc- ը և Microsoft Corp- ը:

Facebook-ին սպասում են դատական մի շարք հայցեր և կարգավորիչ հարցումներ ԱՄՆ Դաշնային առևտրի հանձնաժողովի, Արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի, ինչպես նաև Նյու Յորքի երկու պետական գործակալությունների կողմից:

Facebook-ն արձագանքել է՝ հավաստիացնելով` իրենք աշխատում են հետաքննողների հետ: «Մենք տրամադրել ենք հանրային ապացույց, պատասխանել ենք մեզ ուղղված հարցերին և խոստացել ենք շարունակել նույն կերպ»,-նշված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները