Միջուկային համաձայնագրի դադարեցումը շոշափում է մեր շահերը. Դոդոն

11:52   14 Մարտ 2019    290

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Գլոբալ ֆորումում, հայտարարել է, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի դադարեցումը շոշափում է իր երկրի շահերը անվտանգության ոլորտում:

«Անվտանգության ոլորտում խնդիրները չեն քչացել: Լուրջ որակական փոփոխություններ չկան, չկա առաջխաղացում անկայունության վերացման հարցում: Հակասություններն ուժեղանում են:

Միջուկային համաձայնագրի դադարեցումը շոշափում է մեր շահերն անվտանգության ոլորտում: Մենք վտանգավոր ենք համարում իրադարձությունների նման ելքը»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իգոր-Դոդոն  


Վերնագիրի այլ պիտակները