ԿԺԴՀ-ն պնդում Է փուլ առ փուլ միջուկազերծումը պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց

12:19   14 Մարտ 2019    253

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ Է արել ընդունելու միջազգային տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումից փուլ առ փուլ միջուկազերծում սկսելու Փհենյանի առաջարկությունը:

Մարտի 14-ին այս մասին հայտնել Է Ժողովրդական Հանրապետության Uriminzokkiri ինտերնետ-պորտալը:

«Միջուկազերծման ուղղությամբ մեր քայլերը եւ պատժամիջոցների պատասխան մեղմացման պահանջը բավարար չափով արտացոլում են ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն ու պահանջները,- նշված Է մեկնաբանության մեջ: Ավելի լավ ուղի, քան սա Է, գոյություն չունի»:

«Լիակատար միջուկազերծման հասնելու մեր դիրքորոշումը մնում Է հաստատ,- ընդգծված Է մեկնաբանության մեջ:- Ինչպես երեւում Է անցյալ տարի Կորեայի Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերությունների սրընթաց բարելավումից, հենց որ մենք որոշենք գործել, մեզ համար անհնարին ոչինչ չկա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները