ԱՄՆ-ն մեքսիկական թմրակարտելները կարող է ահաբեկչական խմբավորումներ ճանաչել

12:30   14 Մարտ 2019    271

ԱՄՆ վարչակազմը քննարկում է մեքսիկական թմրակարտելները օտարերկրյա ահաբեկչական խմբավորումներ ճանաչելու հարցը:

Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Breitbart պորտալին տված հարցազրույցում:

ԱՄՆ առաջնորդը դրական է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը քննարկում է որոշ կարտելների կամ դրանց կազմի մեջ մտնող հանցագործների առանձին խմբերի նկատմամբ նման միջոց կիրառելու հնարավորությունը:

«Մենք լրջորեն մտածում ենք դա անելու մասին: Իրականում վաղուց ենք մտածում այդ մասին: Դա հոգեբանական պահ է, բայց նաեւ տնտեսական», -ասել է նա:

Նա ընդգծել է, որ մեքսիկական թմրակարտելները «ահաբեկչական կազմակերպություններ» է համարում:

«Մեքսիկան, ցավոք, կորցրել է վերահսկողությունը կարտելների նկատմամբ», - հավելել է Թրամփը: Նրա խոսքով՝ անցյալ տարի Մեքսիկայում 42 հազար մարդ է սպանվել:

«Այս երկիրն աշխարհում ամենավտանգավորն են համարում», - ասել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները