Ավստրիայի կանցլերը կոչ է արել պարզեցնել ԵՄ որոշումների ընդունման գործընթացը

13:34   14 Մարտ 2019    269

Եվրոպական միությունը փոխզիջման որոնումներում դժվարությունների է հանդիպում, հենց այդ նպատակով առնվազն արտաքին քաղաքականության ոլորտում գործընթացը պետք է պարզեցնել։

Այդ մասին գերմանական Die Welt թերթում տպագրված հեղինակային հոդվածում գրել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եվրոպական միությունը պետք է ներդաշնակ խոսի եւ ձգտի նրան, ինչը Ժան Կլոդ Յունկերն անվանել է «համաշխարհային քաղաքականությանը պիտանի»։

Եվրոպական միության խորհրդի նախագահի իմ կես տարվա փորձը ցույց է տվել, որ մենք որոշումների կայացման ընթացքում մեծ խնդիրների առջեւ ենք կանգնում։ Այդ պատճառով մենք պետք է պարզեցնենք որոշումների ընդունումը, առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության ոլորտում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները