Նյու Յորքում Մանաֆորթին ևս 16 մեղադրանք են առաջադրել, որպեսզի Թրամփը չկարողանա նրան ներում շնորհել

13:57   14 Մարտ 2019    217

Վիկտոր Յանուկովիչի նախկին քաղտեխնոլոգ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին Նյու Յորքում նոր մեղադրանքներ են առաջադրել։

Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Ռ․ Վանսի խոսքով՝ դա արվել է նրա համար, որ Թրամփը չկարողանա Մանաֆորթին ներում շնորհել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թրամփն ինքը դեռևս չի հայտարարել Փոլ Մանաֆորթին ներում շնորհելու մտադրության մասին, սակայն հիշեցրել է, որ այդպիսի լիազորություններ ունի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները