Գիտնականները առաջին անգամ կարողացել են անցյալ վերադառնալ

13:16   14 Մարտ 2019    228

Ռուսաստանից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից գիտնականների խումբը խախտել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը և կարողացել կես վայրկյան անցյալ վերադառնալ։

Համաձայն Երկրորդ օրենքի՝ տիեզերքի համար ընդհանուր առմամբ էնտրոպիան աճում է, իսկ գիտնականները պարզել են, որ թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքը կարող է խախտվել քվանտային մակարդակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ տարբեր երկրների մասնագետները փորձել են ստուգել, թե կարող է արդյոք գոնե մեկ մասնիկ անցյալ վերադառնալ։ Մի շարք փորձերից հետո պարզվել է, որ էլեկտրոնը կարող է անցյալում հայտնվել, սակայն դեռ միայն կես վայրկյանի չափով։

Այդպիսի իրադարձություն, ըստ գիտնականների, ծայրահեղ հազվադեպ է տեղի ունենում․ հնարավոր է, որ դա տեղի ունենա տիեզերքի ողջ գոյության ընթացքում մեկ անգամ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները