Մինչեւ հին համակարգը դուրս չգա, մեր գործերը չեն բացահայտվի․ սեւազգեստ մայրեր

12:53   14 Մարտ 2019    595

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին այսօր՝ մարտի 14-ին, Կառավարության դիմաց մոտեցավ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են վերաբացված գործերը։

«Ես ժամանակին զբաղվել եմ այս գործերով, այն ժամանակ խախտումներ էի հայտնաբերել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Սեւազգեստ մայրերը նախարարին առաջարկեց նախ եւ առաջ գլխավոր դատախազին փոխել․ «Ուղղակի թոզ են փչում մեզ վրա, վարչապետին փոխանցեք, որ մինչեւ գլխավոր դատախազին չփոխի, ռադ չանի, մինչեւ հին համակարգը դուրս չգա, էս գործերին բացահայտում չի լինի։ Մինչեւ էս մարդկանց, որոնք իրենց թաթով փակել են էս գործերը, չհանեն, բան էլ չի փոխվի»։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները