Լիտվայում վիրտուալ բանտ են նախագծում

14:20   14 Մարտ 2019    163

Լիտվայում մշակվում է վիրտուալ բանտի նախագիծ, որը կնպաստի բյուջեի միջոցների խնայմանն ու դատապարտյալների սոցիալացմանը։

Այս մասին «Ժինյու ռադիաս» ռադիոկայանի եթերում ասել է արդարադատության նախարար Էլվինաս Յանկյավիչուսը։

«Ընթացիկ տարում համակողմանիորեն պետք է քննարկվեն վիրտուալ բանտի իրավական հարցերը, եւ կխթանենք այս նախագծի իրականացումը»,- ասել է նա։

Լիտվայի համար օրինակ է ծառայել հարեւան Լեհաստանը, որի մասին հիշատակել է նախարարը։ «Լեհաստանում վիրտուալ բանտում 5 հազար բանտարկյալ կա։ Նրանք ֆիզիկապես տանն են՝ հատուկ ապարանջաններով, իսկ վերահսկողությունն ապահովում է մոտ 70 պաշտոնատար անձ. սա նվազագույն ծախս է»,- նշել է Յանկյավիչուսը։ Լիտվայում, գերատեսչության ղեկավարի խոսքով՝ երկու բանտարկյալին բաժին է ընկնում վերահսկողությունն ապահովող մեկ մարդ։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ Լիտվան առաջատարն է Եվրոպայում 100 հազար բնակչի հաշվով բանտարկյալների թվով։ «Մենք առաջինն ենք ԵՄ-ում, եւ դա շատ վատ վիճակագրություն է»,- ասել է նախարարը։ 2,8 մլն բնակչություն ունեցող երկրի քրեակատարողական հիմնարկներում մոտ 7 հազար մարդ կա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիտվա  


Վերնագիրի այլ պիտակները