ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը փլուզել է Հրվ. Կորեայի նախագահի վարկանիշը

14:27   14 Մարտ 2019    263

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը մինչև ամենացածր մակարդակն է ընկել 2017 թվականի մայիսին նրա իշխանության գալու պահից ի վեր:

Այդ մասին վկայում են Realmeter հարավկորեական վարկանիշային գործակալության տվյալները, որը կանոնավոր կերպով վիճակագրություն է հրապարակում ամենատարբեր թեմաների վերաբերյալ: Realmeter-ի համաձայն, Մուն Չժե Ինի ժողովրդականությունը մինչև 45 տոկոս է ընկել Կորեայի Հանրապետության ողջ տարածքում 1,5 հազար մարդկանց հարցման արդյունքում:

Realmeter գործակալությունը նրա վարկանիշի նվազման պատճառներից մեկը համարում է բնակչության շրջանում կասկածների աճը Հյուսիսային Կորեայի միջուկազերծման հեռանկարների հարցում:

Վերջերս Հանոյում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև կայացած հանդիպումը մտահոգության տեղիք է տվել, որ Փհենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելուց Վաշինգտոնի հրաժարվելու պատճառով հյուսիսկորեական ղեկավարությունը կարող է վերսկսել հրթիռամիջուկային ծրագրերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները