Նիգերիայում դպրոցի շենքի փլվելուց զոհվածների թիվը հասել Է 18-ի

14:41   14 Մարտ 2019    199

Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 18-ի, տուժել Է առնվազն 41 մարդ:

Այդ մասին, հայտնել Է Nation թերթը՝ վկայակոչելով Լագոսի նահանգի առողջապահության հարցերով լիազոր ներկայացուցիչ Ջիդե Իդրիսին: Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով փրկարարական ծառայության ներկայացուցիչն, հայտնել Էր ութ զոհվածների մասին:

Իդրիսը հավելել Է, որ մարտի 14-ին փրկարար գործողությունը փլուզման վայրում շարունակվելու Է: Ինչպես նշում Է հրատարակությունը, վկայակոչելով տեղի փրկարար ծառայությունը, շենքի փլատակներից դուրս Է բերվել 41 մարդ:

Եռահարկ շենքը, որտեղ գտնվում Էր դպրոցը, փլվել Է մարտի 13-ին, ավելի քան հարյուր մարդ հայտնվել Է փլատակներում: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Լագոս քաղաքի իշխանությունները որոշել Էին շենքը քանդել 2018 թվականին, սակայն մարդիկ հրաժարվել Էին լքել այն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները