ՌԴ-ն իր օդային տարածքը փակել է Boeing 737 MAX ինքնաթիռների համար

14:58   14 Մարտ 2019    190

«Ռոսավիացիա»-ն Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում արգելել է ամերիկյան արտադրության Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով կառույցի ղեկավար Ալեքսանդր Ներադկոյին, արգելքը կգործի մինչ հատուկ հրամանի արձակումը:

««Ռոսավիացիա»-ն ավիացիոն կապի միջոցներով NOTAM ծանուցում է տարածել առ այն, որ ՌԴ օդային տարածքում այդ մոդիֆիկացիայի ինքնաթիռների թռիչքներն արգելված են մինչ հատուկ հրամանի արձակումը»,-մանրամասնել է պաշտոնյան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, օրեր առաջ Եթովպիայում Boeing 737 Max-ի՝ 157 մարդու կյանք խլած ավիաաղետից հետո բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Չինաստանը, Ավստրալիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Թաիլանդը, Վիետնամը, ժամանակավորապես հրաժարվել են այդ մոդելի ինքնաթիռների շահագործումից՝ ընկերությունից պահանջելով պարզել՝ որն է ավիաաղետների պատճառը:

Մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին պատկանող բոլոր 737 Max ինքնաթիռների թռիչքը պետք է արգելվի հանուն ամերիկացիների անվտանգության:

«Նրանք պետք է գտնեն՝ որն է խնդիրը, և նրանք դա կանեն»,-նշել է նախագահը:

Ավիաարտադրող ընկերության գործադիր տնօրեն Դենիս Մուլենբուրգը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ու վստահեցրել նրան, որ ինքնաթիռներն ապահով են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները