Նախկին կոնգրեսականը հայտարարել է ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

15:05   14 Մարտ 2019    214

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ'Ռուրքը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի 2020 թվականի ընտրություններում:

Տեխաս նահանգը ներկայացնող օրենսդիրն այդ մասին հայտարարել է Vanity Fair ամերիկյան հանդեսի քաղաքական հավելվածի լրագրողներին տված հարցազրույցում:

«Դուք, հավանաբար, հասկանում եք, որ ես պատրաստվում եմ թեկնածու առաջադրվել,-հրատարակությունը մեջբերել է Օ՛Ռուրքի խոսքը:-Դա ճիշտ է: Կարծում եմ՝ ինձ մոտ կստացվի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները