Ստոլտենբերգը հայտնել է ՌԴ-ի հետ ռազմական կապերի ուղիների պահպանմանը Դաշինքի հանձնառության մասին

15:17   14 Մարտ 2019    258

ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել Ռուսաստանի հետ ռազմական կապերի ուղիների պահպանումը, հատկապես ճգնաժամի պայմաններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Դաշինքի գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցում:

«ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունը պահպանում է ռուսաստանցի գործընկերների հետ ռազմական կապերի ուղիները, եւ Դաշինքը մտադիր է այդ ուղիները բաց ու հասանելի պահել, հատկապես ճգնաժամի պայմաններում»,- նշված է զեկույցում:

Հյուսիսատլանտյան դաշինքն անբավարար է համարում խոշոր զորավարժությունների մասին Ռուսաստանի հետ փոխադարձ զինվորական ճեպազրույցները, նշված է Ստոլտենբերգի զեկույցում:

«Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստերում զորավարժությունների վերաբերյալ փոխադարձ զինվորական ճեպազրույցների անցկացումը նպաստում է կանխատեսելիության մեծացմանը եւ ռիսկերի նվազեցմանը, սակայն այդ ճեպազրույցներն անցկացվում են կամավորության հիմքով եւ անբավարար են [1999 թվականի ռազմական տրանսպարենտության մասին] Վիեննայի փաստաթղթով նախատեսված տրանսպարենտության պարտադիր միջոցառումներին փոխարինելու համար»,- նշված է զեկույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները