Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցում

15:33   14 Մարտ 2019    343

Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) խոշոր զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցի շրջանում, որոնց ընթացքում գործի է դրվել առնվազն 50 հարվածային անօդաչու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:

Իրանցի զինվորականներն առաջին անգամ են զորավարժություններ անցկացրել այդ քանակությամբ անօդաչուների միաժամանակյա օգտագործմամբ:

Ընդ որում, բացի հարվածային RQ-170-երից, գործի են դրվել նաեւ այլ անօդաչու թռչող սարքեր, նշում է գործակալությունը եւ հավելում, որ զորավարժությունների ընթացքում անօդաչուները կարողացել են ճշգրիտ խոցել թիրախները՝ թռչելով ավելի քան հազար կիլոմետր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները