Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են ղեկավարների հանդիպման ժամկետը․ Մամեդյարով

16:07   14 Մարտ 2019    329

Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախյան հակամարտության հարցով երկու երկրների ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպումներ են նախապատրաստում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։

«Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն այս ուղղությամբ աշխատում են։ Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ»,- ասել է Մամեդյարովը։

Ինչ վերաբերում է ԱԳ երկու նախարարների հանդիպմանը, Մամեդյարովն ասել է, որ այդ հանդիպումն էլ համաձայնեցվում է առանձին․ այն կլինի ղեկավարների հանդիպումից առաջ, թե հետո, Մամեդյարովը հրաժարվել է բացահայտել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիե   Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները