Նյու Յորքում անհայտ անձը գնդակահարել է մաֆիայի պարագլխին

16:21   14 Մարտ 2019    298

Նյու Յորքում գնդակահարել են Ֆրանկ Կալիին, որը Գամբինո մաֆիոզ կլանի պարագլուխն էր:

Այս մասին գրում է The New York Post-ը, վկայակոչելով ոստիկանության տվյալները:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան Կալիի տան մոտ, Սթեյթհեն-Այլենդում: Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է Կալիի ուղղությամբ, հետո հեռացել մեքենայով: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները փաստել են նրա մահը:

Ներկայումս իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպի հանգամանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները