ԱՄՆ-ը ցանկանում Է Իրանից նավթի արտահանումը կրճատել մինչեւ 1 մլն բարելից պակաս մակարդակ. Reuters

16:26   14 Մարտ 2019    274

ԱՄՆ-ը ձգտում Է հասնել այն բանին, որ մայիսից Իրանից նավթի արտահանման միագումար ծավալն իջեցվի մինչեւ օրական 1 մլն բարելից պակաս մակարդակ:

Այդ մասին, մարտի 14-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր: «Ներկայում նպատակ Է դրված Իրանից նավթի արտահանման նվազեցումը մինչեւ օրական 1 մլն բարելից պակաս մակարդակ»,-հայտնել Է աղբյուրներից մեկը:

Այսպիսով, իրանական նավթի արտահանման ընդհանուր ծավալը, որը ներկայում կազմում Է օրական 1,25 մլն բարել, կկրճատվի մոտավորապես 20 տոկոսով: Դրա փոխարեն Վաշինգտոնը, հավանաբար, կերկարացնի պատժամիջոցներից բացառությունների գործողությունը իրանական նավթի սպառողների, այդ թվում՝ Չինաստանի եւ Հնդկաստանի նկատմամբ, նշում Է Reuters-ը:

Գործակալությունն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, թեպետեւ միտված Է այն բանին, որ Իրանից նավթի արտահանումը հասցնի զրոյի, միեւնույն ժամանակ զգուշանում Է, որ կարճաժամկետ հեռանկարում իրանական նավթի գնումներից լիովին հրաժարվելը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները