Ստավրոպոլի երկրամասում ԴԱԻՇ-ի ահաբեկիչներ են ոչնչացվել

16:37   14 Մարտ 2019    253

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ոչնչացվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման երկու գրոհայիններ:

Նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները գործողությունն իրականացրել են այն բանից հետո, երբ ահազանգ են ստացել նրանց տեղաշարժի մասին:

Իրավապահները փորձել են կանգնեցնել գրոհայինների մեքենան, սակայն մեքենայում գտնվողները կրակ են բացել:

Փոխհրաձգության ժամանակ ահաբեկիչները ոչնչացվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստավրոպոլ  


Վերնագիրի այլ պիտակները