Լավրովը մեկնաբանել է կանեփը լեգալացնելու մի շարք երկրների փորձերը

17:00   14 Մարտ 2019    353

«Վերականգնողական նպատակներով» կանեփի օգտագործումը լեգալացնելու մի շարք երկրների փորձերն ուղիղ ճանապարհ են դեպի թմրանյութերի դժոխք։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Խոր տագնապ է առաջացնում մի շարք երկրներում կանեփի լեգալացումը այն «վերականգնողական» կամ բժշկական նպատակներով օգտագործելու պատրվակով։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի «թմրանյութերի դժոխք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հանդես գալով ՄԱԿ թմրանյութերի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի նախարարական հատվածում։

«Մարդու իրավունքների փաստարկներով «քողարկվելու» փորձերը քննադատության չեն դիմանում։ Անհրաժեշտ է ամենախիստ ձեւով հետեւել ՄԱԿ երեք պրոֆիլային կոնվենցիաների դրույթներին, որոնք ամբողջ հակաթմրանյութային համակարգի անկյունաքարն են եւ պետք է մնան անսասան»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը նշել է, որ թմրաբիզնեսը «նախկինի պես պարարտ միջավայր է ծառայում կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի համար, ծնում է բռնություն»։

«Ի հայտ են գալիս նոր հոգեակտիվ նյութեր։ Լուրջ մտահոգություն են առաջացնում այնպիսի բարձրտեխնոլոգիական մարտահրավերներ, ինչպիսին են «Դարքնեթը», այսպես կոչված անկոնտակտ թմրաթրաֆիկի վճարումների էլեկտրոնային միջոցների օգտագործումը»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ այս բոլոր մարտահրավերներից «ոչ ոք միայնակ գլուխ հանել չի կարող», ուստի այսօր, ինչպես երբեւէ, պահանջված են համաշխարհային հանրության միասնական ջանքերը՝ ընդհանուր խնդրի դեմ պայքարելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները