Ուկրաինային և Վրաստանին չեն կանչել ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը

17:16   14 Մարտ 2019    280

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները չեն հրավիրվել դաշինքի գործընկերների հանդիպմանը:

Ինչպես նշվում է, ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կայանալու է ապրիլի 3-ին՝ Վաշինգտոնում:

«Դա շատ կարճ հանդիպում է լինելու, որին մասնակցելու է ԱԳՆ 29 ղեկավար: Այն նվիրված է դաշինքի կազմավորման 70 ամյակին», - ասել է Սթոլտենբերգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները