Սեուլի մետրոյում գնացքը դուրս է եկել գծերից

17:42   14 Մարտ 2019    276

Հինգշաբթի Սեուլի մետրոյում գնացքը դուրս է եկել գծերից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Yonhap գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 19.22-ին, Սեուլի մետրոպոլիտենի յոթերորդ ուղեգծում, երբ գնացքը մտել է «Թոբոնսան» կայարան տանող թունել։

Տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա, պատահարի վայրում տարհանում է իրականացվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ  


Վերնագիրի այլ պիտակները